Պալատի խորհրդի նիստ N13
Ս.թ. հունիսի 30-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը: Նիստը նախագահում էր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու և Պալատի հանձնաժողովների կանոնադրությունների փոփոխություններ մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ Նիստեր/Խորհուրդ/ 2025-06-30