Պալատի խորհրդի նիստ N 19
Ս.թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի ՇՄԶ կարգի (նոր խմբագրությամբ), Պալատի խորհրդի 14.10.2021թ. N 59-Լ որոշման փոփոխության և լրացման մասին որոշումները: Նշված որոշումները ուժի մեջ կմտնեն և կհրապարակվեն պաշտոնական կայքում հանրային վերահսկողության խորհրդի հետ համաձայնեցվելուց հետո։
Նիստի ընթացքում քննարկվեց աուդիտորական գործունեությանը վերաբերող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն առաջարկների ներկայացման հարցը, ինչպես նաև ՈՊՊԿ հանձնաժողովի արձանագրությունը։