Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի 16.05.2022թ. նիստի վերաբերյալ

Ս․թ․ մայիսի 16-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։

Oրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ 2022թ․ մայիսի 16-ի դրությամբ անդամավճարի պարտք ունեցող Պալատի անդամների անդամակցության դադարեցում։

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը  Խորհրդի անդամներին տեղեկատվություն ներկայացրեց նախորդ՝ 11․05․2022թ․ նիստից հետո հարցի առնչությամբ իրականացված միջոցառումների և գրանցված արդյունքների վերաբերյալ։ Ծավալված քննարկման ընթացքում Խորհրդի անդամները ներկայացրեցին   իրենց հստակ դիրքորոշումն ու  տեսակետները, հանդես եկան առաջարկություններով։

Խորհուրդը քննարկվող հարցի առնչությամբ ընդունեց որոշում՝ 2022 թվականի մայիսի 16-ի ժամը 19։00-ի դրությամբ անդամավճարի պարտք ունեցող Պալատի անդամների անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։

Համապատասխան որոշումը կտեղադրվի Պալատի կայքի «Նիստեր» ենթաբաժնում։