Պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու մրցույթ
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի (այսուհետ՝ Պալատ) 2022թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով հայտարարվում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել Պալատի անդամ կազմակերպությունները:
Ընտրությունը կատարվում է նվազ գնային առաջարկի հիման վրա:
Աուդիտորական եզրակացության և Նամակ ղեկավարության ներկայացման վերջնաժամկետը՝ 2023թ. ապրիլի 25-ն է:
Հետաքրքրված աուդիտորական կազմակերպությունները կարող են իրենց գնային առաջարկը ներկայացնել էլ. հասցեին՝ caa.chamber.armenia@gmail.com մինչև 2022թ. նոյեմբերի 15-ը:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Պալատի գլխավոր հաշվապահ Ա. Արաբյանին, հեռ. 249178 (ն. 102), էլ. հասցե arpine.arabyan@gmail.com :