Պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու մրցույթ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի 2024թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով հայտարարվում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել Պալատի անդամ կազմակերպությունները:
Ընտրությունը կատարվում է նվազ գնային առաջարկի հիման վրա:
Աուդիտորական եզրակացության և Նամակ ղեկավարության ներկայացման վերջնաժամկետը՝ 2025թ. ապրիլի 25-ն է:
Հետաքրքրված աուդիտորական կազմակերպությունները կարող են իրենց գնային առաջարկը ներկայացնել էլ. հասցեին՝ info@caaa մինչև 2024թ. դեկտեմբերի 15-ը: