Պալատի նախագահի պարզաբանումը՝ Աուդիտորական կազմակերպությունների վերաբերյալ
«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր ու միջին կազմակերպությունները և խմբերը պարտավոր են աուդիտի ենթարկվելուց հետո հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունները մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը։ Կազմակերպությունների դասակարգման չափանիշները սահմանված են նույն օրենքի 3-րդ հոդվածում։
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ աուդիտորական կազմակերպությունը ձեռք է բերում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք այն ամսաթվից, երբ նրա մասին տեղեկությունները գրանցվում են մասնագիտացված կառույցի ռեեստրում:
«Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն հավատարմագրված միակ մասնագիտացված կառույցը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատն է։
Ստորև ներկայացվում է Պալատի անդամ աուդիտորական կազմակերպությունների ցանկը, որոնք իրավունք ունեն ՀՀ-ում մատուցել աուդիտորական ծառայություններ։ Աուդիտորական կազմակերպությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ներկայացված է Պալատի ռեեստրում։
Տեղեկացնում եմ նաև, որ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 10-րդ հոդվածների համաձայն՝ hանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր ու միջին կազմակերպություններում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն մասնագիտացված կառույցի անդամները (փորձագետ հաշվապահ կամ աուդիտոր):
Այն դեպքում, երբ այդ կազմակերպություններում հաշվապահական հաշվառումը վարում է մասնագիտացված կազմակերպությունը, ապա վերջինիս կողմից գլխավոր հաշվապահի գործառույթներն իրականացնող լիազորված անձը ևս պետք է լինի մասնագիտացված կառույցի անդամ:
Աուդիտորական կազմակերպությունների ցանկ
| հ/հ | ՀԳԳՀ | Կազմակերպության անվանում | Տնօրենի ազգանուն/ անուն | հեռախոսահամար | Էլ. փոստ |
| 1 | 1 20 0202 | “Փի–Էյջ–Փի Փարթնըրզ” ՓԲԸ | Պետրոսյան Հովհաննես | (010) 204090 | general@php.am |
| 2 | 1 20 0219 | “Ֆոր Էյ Քնսալթինգ” ՓԲԸ | Մարտիրոսյան Անիկ | (010) 520847 | info@4aconsulting.am |
| 3 | 1 20 0243 | “ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա” ՍՊԸ | Ռուսանով Ալեքսեյ | (010) 512151
|
office.yerevan@am.pwc.com |
| 4 | 1 20 0267 | “ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա” ՓԲԸ | Սահակյան Վահագն | (060) 528899 | bdo@bdoarmenia.am |
| 5 | 1 20 0301 | “Թրասթ Աուդիտ” ՓԲԸ | Մարգարյան Հայկ | (010) 516111 | info@trustaudit.am |
| 6 | 1 20 0220 | “Էյ-Էմ-Էյչ Աուդիտ” ՓԲԸ | Հովհաննիսյան Արամ | (060) 623251 | amhaudit@amhaudit.am |
| 7 | 1 20 0284 | “Փըրֆեքթ Աուդիտ” ՍՊԸ | Բաբայան Աղավնի | (010) 524724 | perfect.audit@mail.ru |
| 8 | 1 20 0370 | “Էյ-Էն Աուդիտ” ՓԲԸ | Հարությունյան Արթուր | (010) 229021 | office@anaudit.am |
| 9 | 1 20 0351 | “Էրնսթ Ընդ Յանգ” ՓԲԸ | Հայրապետյան Էրիկ | (010) 500790 | yerevan@am.ey.com |
| 10 | 1 20 0333 | “Պրոգրես-Աուդիտ” ՓԲԸ | Արզումանյան Ռուզաննա | (010) 541175 | info@progress-audit.am |
| 11 | 1 20 0330 | “Այ Էֆ Փի” ՍՊԸ | Բարսեղյան Աշոտ | (099) 668855 | info@ifp.am |
| 12 | 1 20 0353 | “ԹՄ Աուդիտ” ՓԲԸ | Մովսիսյան Թաթուլ | (060) 607080 | info@tmaudit.am |
| 13 | 1 20 0371 | “Ջի Ընդ Քո Աուդիտ Գրուպ” ՍՊԸ | Պողոսյան Լավրենտի | (010) 399655 | info@gaudit.am |
| 14 | 1 20 0389 | “Գրանթ Թորնթոն” ՓԲԸ | Հովհաննիսյան Արմեն | (010) 500964 | gta@am.gt.com |
| 15 | 1 20 0423 | “Գլոբ Աուդիտ” ՍՊԸ | Հարությունյան Դավիթ | (095) 480047 | globaudit@mail.ru |
| 16 | 1 20 0414 | “Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա” ՍՊԸ | Գասպարյան Տիգրան | (010) 595999 | general@kpmg.co.am |
| 17 | 1 20 0427 | “Քրոու ընդ Ասատրյանս” ՍՊԸ | Ասատրյան Ալբերտ | (060) 532323 | general@asatryans.com |
| 18 | 1 20 0440 | “Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ” ՍՊԸ | Պետրոսյան Մելսիկ | (010) 572846 | staff@group-avc.com |
| 19 | 1 21 0444 | “Պրոֆայնընս” ՍՊԸ | Մայիլյան Լիլիթ | (010) 381673 | profinance@consultant.com |
| 20 | 1 21 0474 | “Պի Կա Էֆ Աուդիտ Սերվիս” ՍՊԸ | Դավթյան Գոռ | (011) 577544 | audit@pkfarmenia.com |
| 21 | 1 21 0473 | “Երեվան-Աուդիտ Կոնսալտ” ՓԲԸ | Ղոնյան Լևոն | (010) 522073 | info@yerevanaudit.am |
| 22 | 1 21 0489 | “Մելիքյանս Ընդ Քո” ՍՊԸ | Մելիքյան Ռոբերտ | (010) 626997 | info@mco.am |
| 23 | 1 21 0503 | “Էֆ Էս Փի Ըդվայս” ՍՊԸ | Բադալյան Ռուզաննա | (095) 707515 | info@fsp.am |
| 24 | 1 21 0631 | “Աուդիտ Արմենիա” ՓԲԸ | Ավետիսյան Աննա | (012) 666666 | info.auditarmenia@gmail.com |
| 25 | 1 22 0666 | “ՔեյԷմՋի Քոնսալթինգ” ՍՊԸ | Վարազդատյան Տարոն | (010) 581958 | info@kmg.am |
| 26 | 1 22 0700 | “Ֆինս” ՓԲԸ | Ավագյան Արմինե | (060) 525025 | info@fins.am |
| 27 | 1 22 0728 | “Կոնտռոլ Սթար” ՍՊԸ | Շահոյան Լուսինե | (011) 284699 | control.star@mail.ru |