ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԹԱԹՈՒԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2024թ․ հունվարի 17-ից 25-ը տեղի ունեցան Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի քննությունները։ Դրանք աննախադեպ էին դիմորդների մասնակցության քանակով․ Պալատի պատմության մեջ գրանցվեց ռեկորդային թիվ՝ 555 մասնակից։ Ցուցիչ, որը վկայում է Պալատի քառորդդարյա պատմության՝ որդեգրած սկզբունքներին հավատարմության, Որակավորման ծրագրի՝ շարունակական կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանության անշեղ ընթացքի, ինչպես նաև մասնագիտության նկատմամբ մասնակիցների վերաբերմունքի վերաիմաստավորման, մասնագիտության զարգացման գործում Պալատի դերակատարման և հեղինակության բարձրացման մասին:
Քննությունների մասնակիցներին մաղթում եմ հաջողություններ: Մասնագիտական հետաքրքրությունների բավարարումը պրոֆեսիոնալ առաջընթացի ճանապարհին կլինի շարունակական, իսկ ձեռքբերումները նպատակաուղղված կլինեն մասնագիտության առաջընթացին և զարգացմանը։
Շնորհակալություն եմ հայտնում Պալատի գործադիր տնօրինությանը` որակավորման դասընթացները և քննությունները բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար։