Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի գրասենյակի ձեռքբերում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2025 թվականը Պալատի 28-ամյա պատմության մեջ կարձանագրվի նշանակալի իրադարձությամբ: Տարիներ  շարունակ վարձակալական հիմունքներով տարբեր հասցեներում գործունեություն ծավալած Պալատը նոր շունչ է ստանում՝ շարունակելով իր առաջընթացը սեփական հասցեում, բարելավված պայմաններում և ավելի լայն հնարավորություններով:

Պալատը ձեռք է բերել 555 քմ ընդհանուր մակերեսով գրասենյակային տարածք Երևան, Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեում: Այն իր կառուցվածքով և ֆունկցիոնալությամբ լիովին կհամապատասխանի Պալատի պահանջներին՝ ապահովելով բնականոն գործունեության շարունակականությունը։

Այս նշանակալի ձեռքբերումը իրականություն է դարձել Պալատի անդամների ակտիվ մասնակցության, ինչպես նաև տարիների ընթացքում Պալատի կայացմանն ուղղված համախմբված ջանքերի շնորհիվ։ Այն ամրապնդում է մեր մասնագիտական համայնքի հիմքերը և Ամանորի նախօրեին ներկայանում է որպես առաջընթացի և կայունության խորհրդանիշ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱԼԱՏ

 

Թաթուլ Մովսիսյան

Պալատի նախագահ