Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Օրենսդրական փոփոխությունների փաթեթ

 

Պալատի հարգելի անդամներ,

Ֆինանսների նախարարությունից ստացվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը ներառում է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծեր (կից)։

Ըստ էության, օրենսդրական փոփոխությունների նախագծերով առաջարկվում է Պալատին պատվիրակված հետևյալ գործառույթները փոխանցել ֆինանսների նախարարությանը՝

  • Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում և պատասխանատվության միջոցների կիրառում,
  • ՇՄԶ-ների նկատմամբ վերահսկողություն և պատասխանատվության միջոցների կիրառում,
  • Ռեեստրի վարում և աուդիտորական կազմակերպությունների գրանցում,

և Մասնագիտացված կառույցին (Պալատին) կմնա պատվիրակված գործառույթներից միայն որակավորման քննությունների կազմակերպումը։

Խնդրում ենք մինչև ս.թ. մայիսի 8-ը Նախագծերի վերաբերյալ Ձեր մեկնաբանություններն ու առաջարկությունները ներկայացնել հետադարձ նամակով՝ hmnatsakanyan@caaa.am էլ․ հասցեով։

Աուդիտորական գործունեության մասին օրենքի նախագիծ

Հանրային վերահսկողության մասին օրենքի նախագիծ

Հաշվապահական հաշվառման մասին օրենքի նախագիծ

Հիմնավորում