Միջազգային համագործակցության ընդլայնում
Միջազգային համագործակցության ընդլայնման համատեքստում սույն թվականի նոյեմբերի 10-ին Պալատում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ պետական հաշվետվողականության կենտրոնի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, ԱՄՆ պետական հաշվետվողականության կենտրոնի տնօրեն ՈՒիլյամ Քորդրեյը, աուդիտի գերազանցության կենտրոնի ներկայացուցիչ Ժանեթ Ֆրանզելը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ պետական համակարգի հաշվետվողականության և աուդիտորների կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր: