Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Միջազգային առցանց գիտաժողով, Բիշքեկ 03.04.2024թ.

Ս.թ. ապրիլի 3-ին Ղրղստանի մասնագիտացված կառույցի՝ «Հաշվապահների և աուդիտորների միավորում» ՀԿ հրավերով տեղի ունեցավ առցանց  միջազգային գիտաժողով «Աուդիտորի մասնագիտություն. ինչ է մեզ սպասվում վաղը» խորագրով: Գիտաժողովին հրավիրվել և մասնակցում էին Պալատի նախագահ, Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ Թաթուլ Մովսիսյանը, խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը:
Համապատասխան զեկույցով հանդես եկավ Արթուր Հարությունյանը: Ներկայացվեց աուդիտորի որակավորման գործընթացի կազմակերպման ՀՀ փորձը, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի դերը  այդ գործընթացում:
Գիտաժողովի նկարները հասանելի են Պալատի caaa.am կայքում տեղեկատվական կենտրոն/նկարադարան բաժնում: