Մասնագիտական համաժողով

2022թ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Համաշխարհային բանկի Ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնը կազմակերպել էր եռօրյա համաժողով Վիեննայում: Համաժողովին հյուրընկալվել էին մոտ 150 պատվիրակներ, այդ թվում՝ ֆինանսների նախարարներ, այլ պետական պաշտոնյաներ, զարգացման միջազգային գործընկերներ, հանրային և մասնավոր հատվածի, մասնագիտական և ակադեմիական համայնքների բարձր մակարդակի ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ՝ ԵՄ և միջազգային առանցքային հաստատություններից։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին ֆինանսական հաշվառման և կայուն զարգացման հաշվետվողականության վերջին զարգացումների, հանրային հատվածի հաշվետվությունների կոնսոլիդացման, Հաշվապահների միջազգային դաշնության միջազգային կրթական ստանդարտների փոփոխություններին վերաբերող հարցեր: Համաժողովին մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի, ՀՀ Կենտրոնական բանկի և ԲՈՒՀ-երի ներկայացուցիչները: