Հերթական ընդհանուր ժողով 24.05.2025

Ս.թ. մայիսի 24-ին տեղի է ունենալու Պալատի հերթական ընդհանուր ժողովը` անդամ աուդիտորների և փորձագետ հաշվապահների ֆիզիկապես համատեղ հավաքի ձևով:
Ժողովը տեղի կունենա Էլիտ պլազա բիզնես կենտրոնում (ք.Երևան, Մ. Խորենացի 15, 2-րդ հարկ):
Ժողովի մասնակիցների գրանցում և հյուրասիրություն՝ ժամը 10:00-ից մինչև 10:55, ժողովի սկիզբը՝ 11:00, ավարտը՝ 14:00:
Ժողովի հրավիրման որոշումը, նախնական օրակարգը հասանելի են Պալատի caaa.am կայքում` հետևյալ հղմամբ՝ Պալատ/նիստեր/ժողով/2025-05-24: Ժողովի նախնական օրակարգը կցվում է:
Լրացուցիչ հարցերի առաջադրում
Տեղեկացնում ենք, որ Ժողովի օրակարգում լրացուցիչ հարց առաջադրելու վերաբերյալ առաջարկությունները Պալատի անդամի կողմից կարող են ներկայացնել գրավոր ձևով՝ էլեկտրոնային փոստով՝ info@caaa.am, սուրհանդակային առաքմամբ կամ անձնական առաքմամբ` նամակի ստացման հավաստման ապահովմամբ։ Ներկայացվող առաջարկությունները պետք է լինեն պատճառաբանված։ Միաժամանակ, առաջարկության նախաձեռնողն իր առաջարկին կից պետք է ներկայացնի անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր։ Հիշյալ առաջարկությունները կարող են ուղարկվել հերթական ժողովի դեպքում՝ ոչ ուշ, քան այն անցկացնելու ամսաթվից 10 (տասը) օր առաջ:
Խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրում
Հիշեցնում ենք, որ Խորհրդի անդամի և վերստուգիչ հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրումը կանոնակարգված է Պալատի խորհրդի 10.03.2021թ. N 12-L որոշմամբ: Համաձայն որոշման՝ Պալատի յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել խորհրդի անդամի մինչև երկու թեկնածու, իսկ վերստուգիչ հանձնաժողովի անդամի՝ մեկ թեկնածու: Թեկնածուների առաջադրումը կատարվում է հերթական ժողովի դեպքում՝ ոչ ուշ, քան այն անցկացնելու ամսաթվից 7 (յոթ) օր առաջ:
Պալատի անդամի կողմից Պալատի խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրության համար թեկնածուների առաջադրումը կատարվում է Պալատի գործադիր տնօրենի անունով՝ գրավոր ձևով՝ հետևյալ էլեկտրոնային փոստով՝ info@caaa.am, սուրհանդակային առաքմամբ կամ անձնական առաքմամբ:
Պալատի խորհրդի անդամի և վերստուգիչ հանձնաժողովի անդամի ընտրության համար թեկնածուների առաջադրման թերթիկի ձևը կցվում է: Խնդրում ենք լրացնել այն, ստորագրել և սահմանված ժամկետում հետադարձ նամակով ուղարկել Պալատ:
Կանոնադրության (նոր խմբագրությամբ) նախագիծ
Կից ներկայացվում է նաև Պալատի խորհրդի հավանությունը ստացած և հերթական ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Պալատի կանոնադրության (նոր խմբագրությամբ) նախագիծը: Փոփոխությունները ներկայացված են track changes տարբերակով:
Տեղեկացնում ենք, որ Կանոնադրության (նոր խմբագրությամբ) նախագծի (կանոնադրությունում փոփոխությունների) վերաբերյալ առաջարկություններն ու մեկնաբանությունները կարող են Պալատի անդամի կողմից Պալատի գործադիր մարմնի ղեկավարի անունով ուղարկվել գրավոր ձևով՝ էլեկտրոնային փոստով՝ info@caaa.am, սուրհանդակային առաքմամբ կամ անձնական առաքմամբ` նամակի ստացման հավաստման ապահովմամբ: Այս առաջարկները կարող են ուղարկվել հերթական ժողովի դեպքում՝ ոչ ուշ, քան այն անցկացնելու ամսաթվից 7 (յոթ) օր առաջ
Ժողովին մասնակցությունը համարվում է ՇՄԶ՝ 2 ժամ տևողությամբ:
Հերթական ընդհանուր ժողովի օրակարգային մնացած հարցերին առնչվող տեղեկատվության և փաստաթղթերի տեղադրումը կայքում կիրականացվի ոչ ուշ, քան հերթական ժողովը անցկացնելու ամսաթվից 10 (տաս) օր առաջ։
Խնդրում ենք ժողովին գալ անձը հաստատող փաստաթղթով և (կամ) Պալատի անդամի վկայականով:
Բոլորիդ մասնակցությունը կարևոր է !!!