Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱԼԱՏ

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը իր լիազորությունների շրջանակում հայտնում է պատրաստակամություն՝ ստանձնելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու  հանձնառությունը։

Պալատը պատրաստ է՝

  • ապահովել հաշվապահների և աուդիտորների որակավորման  դասընթացներին հեռավար անվճար մասնակցությունը,
  • ապահովել մասնագիտական զարգացման դասընթացներին հեռավար անվճար մասնակցությունը,
  • տրամադրել անվճար մասնագիտական գրականություն՝ դասընթացներին մասնակցության համար,
  • տրամադրել անվճար մասնագիտական տեղեկատվություն հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության՝ ՀՀ օրենսդրական պահանջների վերաբերյալ,
  • աջակցել Պալատի անդամ աուդիտորական կազմակերպություններում մեր հայրենակիցների աշխատանքի տեղավորման հարցում:

Պալատի կոնտակտային տվյալներն են. ք. Երևան, Կոմիտաս 49/3, հեռ. (010), (077)  249178, info@caaa.amwww.caaa.am

Սիրելի հայրենակիցնե՛ր,  հավատում ենք, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում դժվարությունները կհաղթահարվեն, և մեր հայրենիքի հզորացումը ամուր հիմքեր կապահովի արդարության վերականգնման և հայի բնօրրանի  զարգացման համար: