Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հայտարարություն Պալատի հանձնաժողովների անհատական կազմի համալրման վերաբերյալ

Հայտնում ենք, որ Պալատի մասնագիտական և հատուկ հանձնաժողովների անդամների լիազորությունները դադարել են՝ կապված համապատասխան կանոնադրություններով սահմանված  ժամկետների ավարտի հետ: Պալատի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված՝ հանձնաժողովների բնականոն աշխատանքը և նրանց գործառույթների անխափան իրականացումն ապահովելու նպատակով Պալատը նախաձեռնել է հանձնաժողովների անհատական կազմերի համալրման հերթական գործընթացը:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ ներգրավվածությունը մեր մասնագիտական համայնքի կյանքին՝ Ձեր գիտելիքներով, փորձով և նախաձեռնություններով Ձեր մասնակցությունն ունենալով մեր մասնագիտական բնագավառի զարգացման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և մեր մասնագիտության հեղինակության բարձրացման գործում:

Խնդրում ենք հանձնաժողովների կազմում ներգրավվելու ցանկության դեպքում այդ մասին մինչև ս.թ. հունիսի 6-ը հետադարձ նամակով տեղեկացնել մեզ՝ նշելով կոնկրետ հանձնաժողովի անվանումը և նամակին կցելով Ձեր համառոտ կենսագրությունը:

Ստորև ներկայացված են Պալատի հատուկ և մասնագիտական հանձնաժողովները և համառոտ՝ հիմնական նպատակները.

  1. Որակի պահանջների պահպանման և կարգապահական հանձնաժողով

Նպատակը՝ աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մա­տուց­վող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պա­հանջ­ների պահպանման արտաքին գնահատման ապահովումը։

  1. Որակավորման հանձնաժողով

Նպատակը՝ որակավորման գործընթացի կազմակերպումը և իրականացումը, որակավորման շնորհումը:

  1. Անդամակցության հանձնաժողով

Նպատակը՝ Պալատին անդամակցության համար դիմած աուդիտորի որակավորում կամ փորձագետ հաշվապահի որակավորում ունեցող անձանց Պալատի կանոնադրությանը և անդամակցության կարգին  համապատասխանության ուսումնասիրությունը և Պալատին անդամակցելու վերաբերյալ Պալատի խորհրդին առաջարկություններ ներկայացնելը:

  1. Աուդիտորական գործունեության հանձնաժողով

Նպատակը՝ օժանդակել աուդիտորական գործունեության մասնագիտական զարգացմանը։

  1. Հաշվապահական հաշվառման հանձնաժողով

Նպատակը՝ օժանդակել հաշվապահական հաշվառման մասնագիտական զարգացմանը։

  1. Հարկային և իրավական այլ հարցերի հանձնաժողով

Նպատակը՝  օժանդակել հարկային և մաքսային, ինչպես նաև տնտեսական և կորպորատիվ իրավունքի ոլորտների զարգացմանը:

Առավել մանրամասն տեղեկատվությունը հանձնաժողովների գործառույթների վերաբերյալ հասանելի է Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/փաստաթղթեր/կանոնադրություն: