Հայտարարություն գույքի ձեռքբերման մրցույթի մասին
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպությունը ք. Երևան, Մոնթե Մելքոնյան 46/2 շենք, 295 տարածք հասցեում գտնվող գրասենյակի ներքին հարդարման, գրասենյակային կահույքի և տեխնիկական միջոցների ձեռքբերման նպատակով հայտարարում է մատակարար կազմակերպության(ների) ընտրության մրցույթ:
Ձեռքբերման համար անհրաժեշտ գույքը ներկայացված է ստորև.
1.Դեպի վեր հավաքվող շերտավարագույրներ
2. Գրասեղաններ և պահարաններ
3. Թվային գրատախտակներ
Ընտրված մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտ ներկայացված մասնակիցների թվից՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով:
Մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով մինչև ս.թ մայիսի 7-ը ժամը 12:00 հետևյալ էլեկտրոնային փոստին info@caaa.am՝ ներկայացնելով մրցույթին մասնակցելու վերաբերյալ կազմակերպության ստորագրված և կնքված դիմումը՝ ներառելով նաև էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության հասցեն, հեռախոսահամար, աշխատանքների կատարման կամ մատակարարման տևողությունը, ինչպես նաև գնային առաջարկը:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ՝ էլ փոստ info@caaa.am, հեռախոս՝ 010 249178: