Հայտարարություն գույքի ձեռքբերման մրցույթի մասին
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպությունը ք. Երևան, Մոնթե Մելքոնյան 46/2 շենք, 295 տարածք հասցեում գտնվող գրասենյակի համար գրասենյակային աթոռների ձեռքբերման նպատակով հայտարարում է մատակարար կազմակերպության(ների) ընտրության մրցույթ:
Ընտրված մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտ ներկայացրած մասնակիցների թվից՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով:
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով, մինչև ս.թ հոկտեմբերի 24-ը, ժամը 12:00 հետևյալ էլեկտրոնային փոստին info@caaa.am:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ՝ էլ փոստ info@caaa.am, հեռախոս՝ 010 249178: