Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հայտարարություն գույքի ձեռքբերման մրցույթի մասին

«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպությունը  ք. Երևան, Մոնթե Մելքոնյան 46/2 շենք, 295 տարածք հասցեում գտնվող գրասենյակի համար գրասենյակային կահույքի ձեռքբերման կամ պատրաստման նպատակով հայտարարում է մատակարար կազմակերպության(ների) ընտրության մրցույթ:

Ձեռքբերման համար անհրաժեշտ գույքը ներկայացված է ստորև.

1. Գրասեղաններ

2.Պահարաններ (մեծ և փոքր)

Ընտրված մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտ ներկայացված մասնակիցների թվից՝  նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով:

Մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով մինչև ս.թ հունիսի 3-ը ժամը 12:00 հետևյալ էլեկտրոնային փոստին info@caaa.am՝  ներկայացնելով մրցույթին մասնակցելու վերաբերյալ կազմակերպության ստորագրված և կնքված դիմումը՝ ներառելով նաև էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության հասցեն, հեռախոսահամար, աշխատանքների կատարման  կամ մատակարարման տևողությունը, ինչպես  նաև գնային առաջարկը:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ՝ էլ փոստ info@caaa.am,  հեռախոս՝ 010 249178: