Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՀԱԵԽ նիստ 20.06.2023թ․

2023թ․ հունիսի 20-ին տեղի ունեցավ Հաշվապահների և Աուդիտորների Եվրասիական Խմբի (ՀԱԵԽ) հերթական ընդհանուր ժողովը։

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ներկայացնում էր Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Օրակարգային հարցերի շրջանակում ներառված էին ՀՄԴ ռազմավարությանը համապատասխան ՀԱԵԽ ռազմավարական  զարգացման նախագծի քննարկումը,Մասնագիտական էթիկայի հանձնաժողովի անդամի և նախագահի  հաստատումը և օրակարգային այլ հարցեր:

Քննարկման արդյունքում օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: