ՀԱԵԽ նիստ 17.12.2025
2025թ․ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) հերթական նիստը։
Նիստը նախագահում էր Պալատի խորհդի անդամ, ՀԱԵԽ նախագահ Թաթուլ Մովսիսյանը։
Նիստի ընթացքում քննարկվեց ՀԱԵԽ որակի հսկողության հանձնաժողովի 2025թ. տարեկան գործունեության հաշվետվությունը, հանձնաժողովների 2025թ. տարեկան գործունեության հաշվետվությունների և 2026թ. աշխատանքային ծրագրերի ներկայացման ժամանակացույցը։ Հաստատվեց ՀԱԵԽ կրթության հանձնաժողովի անհատական կազմի փոփոխության վերաբերյալ որոշումը, ինչպես նաև ներկայացվեց տեղեկատվություն ՀՄԴ տարեկան ընդհանուր ժողովի վերաբերյալ:
ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էր նաև Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։
ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների 10 մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները: