Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՀԱԵԽ նիստ 16.10.2025

2025թ․ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) հերթական  նիստը։

Նիստը նախագահում էր  Պալատի խորհդի անդամ, ՀԱԵԽ նախագահ Թաթուլ Մովսիսյանը։

Նիստի ընթացքում քննարկվեցին Պրոֆեսիոնալ հաշվապահի մասնագիտական էթիկայի կանոնագրքի փոփոխությունները, ներդրման և կիրառման արդի վիճակը, թվային տնտեսության պայմաններում աուդիտի և հաշվապահական հաշվառման փոխակերպման հանձնաժողովի 2024 թ. գործունեության հաշվետվությունը և 2025 թ.  ծրագիրը, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր:

ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էր նաև Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների 10 մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։