ՀԱԵԽ նիստ 16.04.2025
2025թ․ ապրիլի 16-ին տեղի ունեցավ Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) հերթական նիստը։
Նիստը նախագահում էր ՀԱԵԽ նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։
Նիստի ընթացքում հաստատվեցին ՀԱԵԽ մասնագիտական էթիկայի, ԱՄՍ նախագծերի փորձաքննության, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների հանձնաժողովների 2024թ. գործունեության հաշվետվությունները և 2025թ. աշխատանքային ծրագրերը: Հաստատվեց նաև կրթության հանձնաժողովի անհատական կազմի փոփոխության վերաբերյալ որոշումը: Քննարկվեց նաև ՀՄԴ ցանցային անդամության համար կազմակերպության դիմումի ներկայացման ժամկետի վերանայման հարցը:
ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ Ավետիք Մովսիսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։
ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների 10 մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։