Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՀԱԵԽ նիստ 14.02.2023թ․

2023թ․ փետրվարի 14-ին տեղի ունեցավ Հաշվապահների և Աուդիտորների Եվրասիական Խմբի (ՀԱԵԽ) հերթական ընդհանուր ժողովը։

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ներկայացնում էր Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Օրակարգային հարցերի շրջանակում Պալատի նախագահը ներկայացրեց ՀՄԴ-ի (IFAC) ցանցային անդամի կարգավիճակ ստանալու գործողությունների պլանը:  Օրակարգում ընդգրկված էին նաև այլ հարցեր՝ մասնավորապես տեղեկատվություն 2022թ. ՀԱԵԽ գործունեության վերաբերյալ, հանձնաժողովների անհատական կազմերի փոփոխությունները և 2023թ գործունեության ծրագրերը: 

Քննարկման արդյունքում օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: