ՀԱԵԽ նիստ 11.04.2023թ․
2023թ․ ապրիլի 11-ին տեղի ունեցավ Հաշվապահների և Աուդիտորների Եվրասիական Խմբի (ՀԱԵԽ) հերթական ընդհանուր ժողովը։
ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ներկայացնում էր Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։
Օրակարգային հարցերի շրջանակում ներառված էին Մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահության փոփոխության, Միջազգային համագործակցության հանձնաժողովի կանոնադրության հաստատման, Կրթության հանձնաժողովի կազմի փոփոխության, միջազգային համաժողովի անցկացման հարցեր:
Քննարկման արդյունքում օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: