Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՀԱԵԽ հերթական նիստ 26.09.2024

2024թ․ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) հերթական նիստը։

Նիստը նախագահում էր ՀԱԵԽ նախագահ,  Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։

Նիստի ընթացքում հաստատվեցին ՀԱԵԽ որոշ հանձնաժողովների կանոնադրությունների և կազմի փոփոխությունների, կրթության հանձնաժողովի տարեկան գործունեության ծրագրի, ՀԱԵԽ նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշումները:

ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ Ավետիք Մովսիսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։