ՀԱԵԽ նիստ 25.02.2025
2025թ․ փետրվարի 25-ին տեղի ունեցավ Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) 2025թ. առաջին նիստը։
Նիստը նախագահում էր ՀԱԵԽ նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱԵԽ միջազգային համագործակցության, մասնագիտական էթիկայի, կրթության, որակի հսկողության հանձնաժողովների 2024թ.հաշվետվությունները և 2025թ. աշխատանքային ծրագրերը: Հաստատվեց նաև 2025թ. ՀԱԵԽ աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև քննարկվեցին ՀՄԴ ցանցային անդամության դիմումի ներկայացման, ՀԱԵԽ պաշտոնական կայքի ստեղծման վերաբերյալ հարցերը:
ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների 10 մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։