ՀԱԵԽ հերթական նիստ 19.11.2024
2024թ․ նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) հերթական նիստը։
Նիստը նախագահում էր ՀԱԵԽ նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։
Նիստի ընթացքում հաստատվեցին ՀԱԵԽ որակի հսկողության հանձնաժողովի անհատական կազմի և կանոնադրության, մասնագիտական էթիկայի հանձնաժողովի կանոնադրության և այլ հանձնաժողովների անհատական կազմի փոփոխությունների վերաբերյալ որոշումները: Քննարկվեց նաև ՀՄԴ ցանցային անդամության համար փաստաթղթերի փաթեթի պատրաստման և դիմումի ներկայացման վերաբերյալ հարցը:
ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։
ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների 10 մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։