ՀԱԵԽ հերթական նիստ 18.06.2024
2024թ․ հունիսի 18-ին տեղի ունեցավ Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) հերթական նիստը։
Նիստը նախագահում էր ՀԱԵԽ նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։
Նիստի ընթացքում հաստատվեց ՀԱԵԽ գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհային քարտեզը, քննարկվեցին Միջազգային համագործակցության, Կրթության, Աուդիտի միջազգային ստանդարտների, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, Մասնագիտական էթիկայի հանձնաժողովների 2024 թվականի գործունեության ծրագրերը: Բավարարվեց նաև ՀԱԵԽ անդամակցելու Ղազախստանի Հանրապետության ևս մեկ մասնագիտացված կառույցի հայտը:
ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։
ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։