Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՀԱԵԽ հերթական նիստ 17.12.2024

2024թ․ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) հերթական նիստը։

Նիստը նախագահում էր ՀԱԵԽ նախագահ,  Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։

Նիստի ընթացքում հաստատվեցին ՀԱԵԽ միջազգային համագործակցության հանձնաժողովի անհատական կազմի, մասնագիտական էթիկայի, թվային տնտեսության պայմաններում հաշվապահական հաշվառման և աուդիտի հանձնաժողովների կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ որոշումները: Քննարկվեցին նաև ՀՄԴ ցանցային անդամության համար փաստաթղթերի փաթեթի և դիմումի ներկայացման ժամկետի և ՀԱԵԽ պաշտոնական ինտերնետային կայքի վերաբերյալ հարցերը:

ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների 10 մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։