Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՀԱԵԽ հերթական ընդհանուր ժողովը

2022թ․ ապրիլի 20-ին տեղի ունեցավ Հաշվապահների և Աուդիտորների Եվրասիական Խմբի (ՀԱԵԽ) ընդհանուր ժողովը։

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ներկայացնում էր Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։

Օրակարգում ընդգրկված էին ՀԱԵԽ-ի՝ ՀՄԴ-ի (IFAC) ցանցային անդամի կարգավիճակ ստանալու գործողությունների պլանը և ՀԱԵԽ-ի հանձնաժողովների կազմերի հաստատումը։

ՀԱԵԽ-ի՝ ՀՄԴ-ի ցանցային անդամի կարգավիճակ ստանալու գործողությունների պլանի վերաբերյալ օրակարգային հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։

ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Ստորև ՀԱԵԽ-ի հանձնաժողովներում Պալատի ներկայացուցիչների ցանկը։

Список членов в комисиях_ПАЭБА