ՀԱԵԽ հերթական նիստ 09.04.2024
2024թ․ ապրիլի 9-ին տեղի ունեցավ Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) հերթական նիստը։
Նիստը նախագահում էր 2024թ. փետրվարի 20-ին ՀԱԵԽ նախագահ ընտրված Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։
ՀԱԵԽ նախագահ Թաթուլ Մովսիսյանը նախ ներկայացրեց կառույցի ռազմավարական զարգացման և գործունեության վերաիմաստավորման, վերագործարկման, արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և դրա իրագործման իր տեսլականը: Ներկայացված մոտեցումները բարձր գնահատվեց ՀԱԵԽ անդամների կողմից և որոշվեց մշակել ու հաստատման ներկայացնել առաջարկված տեսլականի իրագործման ճանապարհային քարտեզը:
Օրակարգային այլ հարցերի շրջանակում ներառված էին ՀԱԵԽ նպատակների և խնդիրների, որոշ հանձնաժողովների ծրագրերի հստակեցման, դրանց գործունեության արդյունավետության բարձրացման, միջազգային գիտաժողովի արդյունքների ներկայացման հարցեր:
ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։
ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։
Նիստի նկարները կարող եք տեսնել հղումով: