Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՀԱԵԽ և ԵԱՏՄ մարմնի հանձնաժողովների գործունեություն

Ս.թ. մայիսի 5-ին հեռահաղորդակցության միջոցների օգնությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի՝ ՀԱԵԽ և ԵԱՏՄ աուդիտորների խորհրդատվական մարմնի տարբեր  հանձնաժողովներում ներգրավված 11 անդամների հետ: Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը նախագահում է նշված կառույցների երկու հանձնաժողովները.  ԵԱՏՄ ԱԽՄ Ատեստավորման և որակավորման բարձրացման հանձնաժողովը ղեկավարում է Արթուր Հարությունյանը, իսկ ՀԱԵԽ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների հանձնաժողովը՝ Արամ Ասատրյանը: Պալատի նախագահը կարևորեց հանձնաժողովներում ներգրավված Պալատի բոլոր անդամների նախաձեռնողականությունը և արդյունավետ աշխատանքը: Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում և ձեռք բերվեց   հետագա աշխատանքների համատեղ կոորդինացման, տեղեկատվության փոխանակման պայմանավորվածություն: