ՀԱԵԽ առաջին ընդհանուր ժողով
2022թ․ փետրվարի 16-ին տեղի ունեցավ Հաշվապահների և Աուդիտորների Եվրասիական Խմբի (ՀԱԵԽ) առաջին ընդհանուր ժողովը։
ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ներկայացնում էր Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։
Օրակարգում ընդգրկված էին ՀԱԵԽ-ի 2022թ․ միջոցառումների, ծրագրերի, ռազմավարության պլանի, հանձնաժողովների ստեղծման, միջազգային կոնֆերանսի հրավիրման, ՀԱԵԽ-ի՝ ՀՄԴ-ի (IFAC) ցանցային անդամի կարգավիճակ ստանալու մասին և այլ հարցեր։
ՀԱԵԽ-ի 2022թ․ միջոցառումների, ծրագրերի, ՀՄԴ-ի (IFAC) ցանցային անդամի կարգավիճակ ստանալու գործողությունների պլանի, ռազմավարության մշակման վերաբերյալ օրակարգային հարցերի շուրջ զեկույցով հանդես եկավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ Նա հատկապես կարևորեց աուդիտի և հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (նախագծերի) քննարկման համար պլատֆորմի ստեղծման, դրանց գործնական կիրառման, կառույցի ռազմավարության ձևավորման և ընդհանուր շահերից բխող ծրագրերի մշակման, ՀՄԴ ցանցային անդամի կարգավիճակ ստանալու գործողության պլանի հստակեցման հարցերը։ Թեմային առնչվող քննարկումների ընթացքում իր դիտարկումները ներկայացրեց նաև Հովհաննես Պետրոսյանը։
Քննարկման արդյունքում օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ։