Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հայաստանը ներկայացվեց ՖՀՄՍ Հիմնադրամի (IFRS Foundation) համաշխարհային համաժողովին Լոնդոնում

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահի տեղակալ Արթուր Հարությունյանը մասնակցել է Լոնդոնում սեպտեմբերի 29-30-ին անցկացված ՖՀՄՍ Հիմնադրամի IFRS Foundation-ի World Standard-setters Conference 2025” համաժողովին, որտեղ ներկա էին աշխարհի շուրջ 70 երկրներից պատվիրակներ ։

Համաժողովում քննարկվել են  հետևյալ կարևոր թեմաները
 IFRS և ISSB վերջին թարմացումները
 Նոր ստանդարտների ներդրում և կիրառման փորձի փոխանակում
 Ֆինանսական և կայունության հաշվետվությունների փոխկապակցվածություն

Պալատը շարունակելու է ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ նպաստելով Հայաստանում հաշվապահության և աուդիտի զարգացմանը։