Հանդիպում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
Սույն թվականի ապրիլի 5-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը հյուրընկալել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացվեց և մանրամասն քննարկվեց «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագիծը: