Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հանդիպում IFAC գլխավոր տնօրենի հետ

Ս․թ․ մարտի 18-ին Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) գլխավոր տնօրեն Լի Վայթի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Պալատի՝ IFAC-ի լիիրավ անդամակցության և ՀԱԵԽ-ի՝ որպես ցանցային անդամ կազմակերպության ներգրավման հեռանկարները։ Քննարկվել են նաև մասնագիտական համագործակցության ամրապնդման հնարավոր ուղիները։

Հանդիպմանը մասնակցել են նաև IFAC ավագ մենեջեր Սարահ Գագնոնը և Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։