Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Համաշխարհային բանկի գիտաժողով. Վիեննա 3-5 դեկտեմբերի, 2024

Սույն թվականի դեկտեմբերի 3-ից 5-ը Վիեննայում (Ավստրիա) տեղի ունեցավ Համաշխարհային բանկի ֆինանսական հաշվետվականության բարեփոխումների կենտրոնի կողմից կազմակերպված Կրթության և ֆինանսական հաշվետվականության մասնագետների համատեղ 10-րդ գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, խորհրդի անդամներ Հովհաննես Պետրոսյանը և Դավիթ Անանյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, Հանրային վերահսկողության խորհրդի նախագահի տեղակալ Կարեն Ալավերդյանը և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները: ՀՀ հանրային հատվածի հաշվապահների որակավորման և կրթական համակարգի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Հայկ Մնացականյանը: