Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Համաշխարհային բանկի գիտաժողով. Վիեննա 28-29 մայիսի, 2024

Սույն թվականի մայիսի 28-ից 29-ը Վիեննայում (Ավստրիա) տեղի ունեցավ Համաշխարհային բանկի ֆինանսական հաշվետվականության բարեփոխումների կենտրոնի կողմից կազմակերպված «Արձագանքելով կորպորատիվ ֆինանսական և կայունության հաշվետվականության նոր պահանջներին և մարտահրավերներին» թեմայով գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը, Պալատի անդամ Դավիթ Եդիգարյանը, Հանրային վերահսկողության խորհրդի նախագահ Արման Պողոսյանը, խորհրդի նախագահի տեղակալ Կարեն Ալավերդյանը: