Համաշխարհային բանկի գիտաժողով. Վիեննա 17-19 մարտի, 2025
Սույն թվականի մարտի 17-ից 19-ը Վիեննայում (Ավստրիա) տեղի ունեցավ Համաշխարհային բանկի ֆինանսական և կայունության հաշվետվականության բարեփոխումների կենտրոնի կողմից կազմակերպված Կրթության և ֆինանսական հաշվետվականության մասնագետների համատեղ 11-րդ գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, խորհրդի անդամներ Հովհաննես Պետրոսյանը և Դավիթ Անանյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, Հանրային վերահսկողության խորհրդի նախագաh Արման Պողոսյանը, նախագահի տեղակալ Կարեն Ալավերդյանը, Պալատի, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՊՏՀ ներկայացուցիչները: