Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Համաշխարհային բանկի գիտաժողով. Վիեննա 11-13 նոյեմբերի, 2025

Սույն թվականի նոյեմբերի 11-ից 13-ը Վիեննայում (Ավստրիա) տեղի ունեցավ Համաշխարհային բանկի ֆինանսական և կայունության  հաշվետվականության բարեփոխումների կենտրոնի կողմից կազմակերպված Կրթության և ֆինանսական հաշվետվականության մասնագետների համատեղ 12-րդ գիտաժողովը, որը նվիրված էր հանրային հատվածի ֆինանսական հաշվետվությունների համախմբմանը: Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը, խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, Հանրային վերահսկողության խորհրդի նախագաhի տեղակալ Կարեն Ալավերդյանը, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՊՏՀ ներկայացուցիչները: