Աշխատանքի տոնավաճառ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մայիսի 15-ին կազմակերպել էր արդեն ավանդական դարձած հերթական Աշխատանքի տոնավաճառը: Տոնավաճառում ներկայացված էին շուրջ յոթ տասնյակ գործատուներ, որոնք ներկայացնում էին բանկային, ապահովագրական, հաշվապահական հաշվառման, աուդիտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, արտադրության և այլ ոլորտների 500-ից ավելի թափուր աշխատատեղեր։
Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էր նաև Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը: Տոնավաճառը հնարավորություն կտա ընդլայնելու Պալատի աշխատակազմի կադրային բազան աշխատաշուկայում այնքան պահանջված աուդիտի և հաշվապահական հաշվառման ոլորտի երիտասարդ մասնագետներով: Տոնավաճառում ուսանողներին ներկայացվեց նաև Որակավորման կրթական ծրագիրը, որը նրանց առջև կարող է բացել մասնագիտական ոլորտում առաջընթացի և խոստումնալից հեռանկարի բոլոր հնարավորությունները:
Միջոցառման լուսանկարները հասանելի են Պալատի caaa.am կայքում տեղեկատվական կենտրոն/նկարադարան բաժնում: