ACCA քննություններից ազատումներ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ միջազգային համագործակցության շրջանակներում գրանցվել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի (այսուհետ՝ Պալատ) հերթական՝ չափազանց սպասված և կարևոր հաջողություններից մեկը․ ACCA-ի կողմից բավարարվել է Պալատի ներկայացրած հայտը՝ որակավորման ծրագրի քննությունների մասնակիցներին ACCA-ի քննություններից ազատումներ շնորհելու վերաբերյալ: Սույն ձեռքբերման առիթով շնորհավորում ենք բոլորին:
Մասնավորապես ազատումներ շնորհվում են 01.01.2022թ.-ից մինչև 31.12.2026թ. Պալատի որակավորման ծրագրի շրջանավարտներին ACCA հետևյալ առարկաների քննություններից.
| N | Առարկայի անվանումը (հայերեն) | Առարկայի անվանումը (անգլերեն) |
| 1 | Բիզնես տեխնոլոգիաներ | Business Technologies |
| 2 | Կառավարչական հաշվառում | Management Accounting |
| 3 | Ֆինանսական հաշվառում | Financial Accounting |
| 4 | Կորպորատիվ և տնտեսական իրավունք | Corporate and Business Law |
| 5 | Հարկեր | Taxation |
| 6 | Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում | Financial Reporting |
| 7 | Աուդիտ և հավաստիացում | Audit and Assurance |
| 8 | Ֆինանսների կառավարում | Financial Management |
Տեղեկացնում ենք նաև ազատումները շնորհվում են նաև Պալատի որակավորման ծրագրի առանձին քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին հետևյալ ձևաչափով.
| ACCA առարկայի անվանումը | Պալատի որակավորման ծրագրի առարկայի անվանումը |
| Ֆինանսական հաշվառում | Ֆինանսական հաշվառման հիմունքներ |
| Կառավարչական հաշվառում | Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար |
| Կորպորատիվ և տնտեսական իրավունք | Իրավագիտության հիմունքներ |
| Հարկեր | ՀՀ հարկային օրենսդրություն |
| Ֆինանսների կառավարում | Ֆինանսական կառավարում և վերահսկողություն |
| Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում | Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում |
| Աուդիտ և հավաստիացում | Աուդիտ և ներքին վերահսկողություն |
Մասնագիտության հեղինակության բարձրացման ճանապարհին ամրագրված այս հաղթանակին նախորդել է ACCA-ի հետ բանակցությունների տևական վարման, ACCA-ի որակավորման և բազմաթիվ այլ չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի փաթեթի պատրաստման ու 2021թ․-ին համապատասխան հայտի ներկայացման պատասխանատու գործընթացը։
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք և մաղթում առաջընթաց ու հաղթանակներ պրոֆեսիայի զարգացման և կատարելագործման ճանապարհին։