Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

2026 թվականի որակավորման քննությունները՝ բարձր մասնակցության ցուցանիշով

23.07.2026 | 16:06

Ս.թ. հուլիսի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի վերջին՝ «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում» առարկայի քննությունը, որին մասնակցեց 125 դիմորդ։

Ուրախությամբ արձանագրում ենք, որ մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է մնալ բարձր. եթե 2025 թվականին Պալատի որակավորման քննությունների մասնակիցների թիվը կազմել էր 1658, ապա 2026 թվականին այդ թիվն արդեն հասել է 1808-ի։

Մասնակիցների աճին զուգահեռ Պալատը շարունակում է ապահովել որակավորման քննությունների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը։

Մաղթում ենք հաջողություն Պալատի որակավորման քննությունների բոլոր մասնակցներին:

Քննության նկարները հասանելի են կայքում քայլերի հետևյալ հաջորդականությամբ Տեղեկատվական կենտրոն/ Նկարադարան/Պալատի որակավորման քննություններ (2026թ. հուլիս)