Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՖԻՆԱՆՍԻՍՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ն (այսուհետ՝ Պալատ) հայտարարում է մրցույթ Ֆինանսիստի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

Պաշտոն՝ Ֆինանսիստ

Ենթակայություն՝ անմիջականորեն ենթարկվում է Պալատի տնօրենին։

Աշխատավարձ՝ 320 000 ՀՀ դրամ։

Հիմնական գործառույթներ

  • Հաշվապահական գործառնությունների գրանցում, մնացորդների ստուգում և վերահսկում
  • Անդամավճարների և այլ մուտքերի հաշվառում
  • Դասընթացների, քննությունների և ՇՄԶ միջոցառումների ֆինանսական հաշվառում
  • Քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի կազմում,
  • Աշխատավարձերի և հարկերի հաշվարկ,
  • Բանկային գործառնությունների և գնումների ֆինանսական վերահսկում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, գործընկերների մնացորդների վերահսկում,
  • Ֆինանսական և այլ հաշվետվությունների վերլուծություն,
  • Ծրագրերի մասնակցության ֆինանսական առաջարկների կազմում,
  • Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և հաշվետվությունների ներկայացում Պալատի ղեկավարությանը,
  • Այլ ընթացիկ հաշվապահական գործառույթներ:

Որակավորման հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • ՀՀ հարկային և հաշվապահական հաշվառման օրենսդրության իմացություն
  • Excel-ի իմացություն, Հայկական ծրագրեր համակարգի հետ աշխատանքի փորձ
  • Օտար լեզուների իմացություն

Հայտագրում

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրությունը (CV) ուղարկել info@caaa.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը։