Պալատի սպորտային նախաձեռնությունները շարունակվում են. կայացավ ֆուտբոլի ընկերական հանդիպումը
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախաձեռնությամբ ս.թ. օգոստոսի 1-ին կայացավ Պալատի անդամների համար կազմակերպված ֆուտբոլի ընկերական հանդիպումը՝ շարունակելով Պալատի սպորտային նախաձեռնությունների շարքը։
Ֆուտբոլի խաղը դարձավ ևս մեկ հիանալի առիթ՝ համախմբելու Պալատի անդամներին առողջ ապրելակերպի և անմիջական շփումների շուրջ։ Մասնակիցներն ակտիվ և մրցակցային խաղի ընթացքում ցուցադրեցին ոչ միայն մարզական պատրաստվածություն, այլև փոխադարձ աջակցության և թիմային ոգու բարձր մակարդակ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Պալատի նախագահը՝ անդամների հետ կիսելով մարզական և թիմային ոգին։
Պալատի սպորտային նախաձեռնություններն արդեն իսկ արժանացել են անդամների դրական արձագանքին՝ հաստատելով, որ նման ձևաչափերը կարևոր դեր ունեն համայնքային կյանքի ակտիվացման և անդամների համախմբման գործում։
Պալատը շարունակելու է կազմակերպել տարբեր մարզաձևերի ընկերական հանդիպումներ՝ ստեղծելով նոր հնարավորություններ առողջ ապրելակերպի խրախուսման և անդամների միջև համագործակցության զարգացման համար։
Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլի հանդիպման բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության, մարզական ոգու և բարձր տրամադրության համար։
Խաղի լուսանկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Պալատի սպորտային նախաձեռնությունները շարունակվում են. կայացավ ֆուտբոլի ընկերական հանդիպումը