Պալատի որակավորման դասընթացների մեկնարկ
2026 թվականի մարտի 24-ից Պալատի գրասենյակում (Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեում) տրվեց Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի հերթական դասընթացների մեկնարկը։ Դիմորդների մասնակցության՝ վերջին տարիներին արձանագրված և շարունակաբար աճող բարձր ցուցանիշը վկայում է մասնագիտական ոլորտում առավել խորը գիտելիքներով և հմտություններով զինվելու, ժամանակի թելադրած պահանջներին և միջազգային չափանիշներին համահունչ քայլելու և դրանով իսկ մասնագիտական առաջընթացի և հաջողության կայուն երաշխիքներ ապահովելու դիմորդների անշեղ ձգտման և Պալատի կողմից դրան տրվող համարժեք արձագանքի մասին։ Պալատի բարձր որակավորում ունեցող մասնագետների աջակցությամբ նրանց նպատակները կդառնան առավել հասանելի և իրական, իսկ անցնելիք ճանապարհը՝ ավելի դյուրին։
Դասընթացների մասնակիցներին մաղթում ենք հաջողություններ և վստահեցնում, որ նրանց մասնագիտական հետաքրքրությունների բավարարումը մասնագիտական առաջընթացի ճանապարհին մշտապես կլինի Պալատի ուշադրության կենտրոնում։