Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՀՀ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նախագահ Արման Պողոսյանին Պալատի նախագահի շնորհակալական նամակը մասնագիտական ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար

Հարգելի պարոն Պողոսյան,
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անունից և անձամբ իմ կողմից ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետությանը մատուցած երկարամյա, նվիրված և բացառիկ արդյունավետ ծառայության համար։
Ձեր մասնագիտական համակարգմամբ իրականացված ֆինանսական, հարկային, հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների հիմնարար բարեփոխումները կարևոր դեր են ունեցել միջազգային չափանիշներին համահունչ համակարգերի ձևավորման գործում։
Երախտագիտությամբ ցանկանում եմ առանձնացնել հատկապես Ձեր մեծ ներդրումը մեր մասնագիտության զարգացման և Պալատի առաջընթացի գործում, ինչպես նաև այն պատրաստակամությունն ու պատասխանատու հետևողականությունը, որ մշտապես ցուցաբերել եք մասնագիտական համայնքին վերաբերող յուրաքանչյուր հարցի նկատմամբ։
Շնորհակալություն համատեղ անցած ճանապարհի, Ձեր կատարած մեծ աշխատանքի, սկզբունքայնության, օբյեկտիվության, մտավորական կեցվածքի և մարդկային բարձր նկարագրի համար։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, նոր հաջողություններ և վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ ծառայելու են Հայաստանի Հանրապետության և մասնագիտական համայնքի զարգացմանը։

Խորին հարգանքով՝

Թաթուլ Մովսիսյան
Հայաստանի աուդիտորների և փորձագետ
հաշվապահների պալատի նախագահ