Պալատի անդամների սպորտային ծրագրի մեկնարկ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը մշտապես կարևորում է իր անդամների մասնագիտական աճը, փոխադարձ շփումները, համախմբվածությունը և ակտիվ համայնքային կյանքը։ Համոզված ենք, որ հաջողակ մասնագետը պետք է ունենա նաև առողջ ապրելակերպ, թիմային աշխատանքի մշակույթ և նոր միջավայրերում սեփական կարողությունները դրսևորելու հնարավորություն։
Այս գաղափարներից ելնելով՝ Պալատը նախաձեռնում է իր անդամների համար սպորտային խմբերի ձևավորում և ընկերական մրցաշարերի կազմակերպում՝ նպատակ ունենալով ստեղծել նոր շփումների, առողջ մրցակցության, թիմային ոգու և հաճելի ժամանցի հարթակ։
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հիլզ» սպորտային համալիրի հետ, որտեղ ապահովված կլինեն բոլոր անհրաժեշտ պայմանները մրցումները բարձր մակարդակով, կազմակերպված, հետաքրքիր և դիտարժան անցկացնելու համար։
Սկզբնական փուլում նախատեսվում է ձևավորել ֆուտբոլի և վոլեյբոլի խմբեր, սակայն մենք բաց ենք նաև այլ մարզաձևերի վերաբերյալ Ձեր առաջարկությունների համար։
Հատկանշական է, որ սպորտային խմբերի ձևավորումը և խաղերի կազմակերպումը իրականացվում է Պալատի կողմից և ամբողջությամբ անվճար է Պալատի անդամների համար։
Ծրագրի մեկնարկը հուլիսի 15-ից: Մասնակցության ցանկության դեպքում խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ. https://forms.gle/TLYkpTuYJjRGuDmz9