Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի անդամների ընկերական խաղերի շարունակություն

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 27-ին կայացավ Պալատի անդամների համար կազմակերպված հերթական ընկերական խաղը՝ շարունակելով Պալատի խաղային նախաձեռնությունների շարքը։

Խաղը համախմբեց Պալատի անդամներին հետաքրքիր ժամանցի, թիմային համագործակցության և անմիջական շփումների շուրջ՝ ստեղծելով ջերմ ու ընկերական մթնոլորտ։

Նման նախաձեռնությունները նպաստում են անդամների միջև գործընկերական կապերի ամրապնդմանը, փոխադարձ շփումների ակտիվացմանը և մասնագիտական համայնքի համախմբմանը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ խաղը հետաքրքիր, աշխույժ և հիշարժան դարձնելու համար։

Խաղի լուսանկարները հասանելի են հետևյալ հղմամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Պալատի անդամների ընկերական խաղերի շարունակություն