Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի անդամներին է ներկայացվել Պալատի 2026–2029 թվականների զարգացման հայեցակարգային ուղղությունների փաստաթուղթը

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը Պալատի անդամներին է ներկայացրել Խորհրդի կողմից հաստատված «Պալատի 2026–2029 թվականների զարգացման հայեցակարգային ուղղությունները եվ 2026 թվականի առաջնահերթ գործողությունների ծրագիրը» փաստաթուղթը։

Փաստաթուղթը սահմանում է Պալատի միջնաժամկետ զարգացման հիմնական ուղղությունները և 2026 թվականի առաջնահերթ միջոցառումները՝  նպատակ ունենալով ամրապնդել Պալատի ինստիտուցիոնալ կարողությունները, նպաստել մասնագիտության զարգացմանը և բարձրացնել Պալատի գործունեության արդյունավետությունը։

Պալատը կարևորում է անդամների մասնակցային ներգրավվածությունը և վստահ է, որ համատեղ աշխատանքը կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը և հաշվապահական ու աուդիտորական մասնագիտությունների հեղինակության բարձրացմանը Հայաստանում։